Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Այս էջը սրբագրված է

Մի՛ դըպցընեք ձեր շըրթունքներն իրենին.
Ձեր խորշակներն այդ կոկոններ կը խամրեն․
Եվ մի՛ դընեք ճակատներնիդ իր ճակտին,
Զի երկինքն այդ կը պըղտորի ձեր ամպեն։

25 ․․․Ան՝ Տիրոջ քով ճաճանչի փունջ մ՝էր առաջ,
Օրոցքին մեջ տրոփուն ծաղիկ մ՝է հիմա․
Ապագային, ճակատագրին հետ՝ սառած,
Շիրմին մեջ կմախքը տերևի մ՝պիտ՝ ըլլա։


Բ


Անմե՜ղ մանուկ, դու տակավին չե՛ս գիտեր
30 Թե ինչպիսի՜ բախտ մը դըրված է ճակտիդ,
Եվ գըլխուդ վրա կը դառնան ի՜նչ մըրրիկներ,
Ի՜նչ հորձանքներ կը պըտույտքեն քու չորս դիդ։

Կը զգա՞ս արդյոք՝ սընդուսներու մեջ քընքուշ
Թե կըտրել քեզ ի՜նչ ճամբա է մընացած,
35 Կամ կը տեսնե՞ս, թևերուն տակ մորդ անուշ,
Փափուկ կուրծքիդ ի՛նչ տեսակ նետ է ուղղված։


Գ


Օրերդ հիմա ծաղիկներու մեջ կանցնին․
Դու ժըպիտն ես՝ խորն արցունքին մեր անվերջ,
Դարունի երգն՝ հյուսված մեր սև հառաչին,
40 Զիթենի ճյուղը մեր կյանքի մարտին մեջ։

Արդ կը պահեն գըգվող սըրտի վրա՝ ըզքեզ
Որ, կըրելով, կը գուրգուրա քու դիմաց․
Դու նորաբույս, իբրև արքա՝ պաշտված մ՛ես
էակներու ալ խորշոմած, ծերացած։

45 Դեռ տըղեկ մ՛ես և պիտի օր մը մեծնաս․
Պիտի ճանչնաս թե ի՛նչ բան քեզ կը պատե,