Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Այս էջը սրբագրված է

Եվ կը հյուսեն շուրջդ ինչ տեսակ երագազ,
Կամ որպիսի՜ օրենք ըզքեզ կը դատե։

Թերերս վա՜ղն, արտասվելով Վիշտին մեջ
50 Մեր մըտքերուն անոր գաղտնիքը մեկնես․
Քըրքրես Կյանքին խավերը իար և անվերջ․
Կամ ճանչցընես Մարդը մարդուն ողբակեզ։

Օ՜ր մը. այդ օ՜րը մեզ համար պիտ մը նա
Խորհո՜ւրդ, մինչ դու թերևս ըլլաս անոր տեր․
55 Եվ սերմանես, լուսավորես զանիկա՝
Զոր ճանչնան քու անունովդ ե՜տքն եկողներ։

Երնե՜կ քեզի՝ երբոր մայրիկըդ օրն այն,
Այլևս հանգչած իր շիրմին մեջ մըթամած,
Սոսափն առնե դափնիներուդ, որք ըլլան
60 Շուշաններու հետ միասի՜ն բողբոջած։

Երնե՜կ քեզի, երնե՜կ ազգիդ ալ համակ.
Երբ (Աստուծո կամքովն եղած հաղթական)
Այն մեծ համբո՜ւյրն ըլլա քուկին հիշատակ՝
Զոր անցյալեն կ՝առնե անմահ ապագան։

[22 հունիս, 1903]