Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Այս էջը սրբագրված է

19. ՀԱՌԱՉԱՆՔ ՄԸ

Մատաղ կյանքիս ծաղկունք կարգավ
Չորցան գացին. տարվետարի
Խանդըս խուսեց, և պայքարի
Արյունն լանջքիս տակ լըճացավ։

5 Միշտ կըրեցի ցավերով մեծ.
Հույսն — այդ սոսկ լարն՝ որ կը կապե
Այս կյանքին հետ ըզմեզ — բա՛բե,
Աչքիս ամեն բան շըպարեց։

Ցնորքի՜ աշխարհ։ Ըսին ինծի՝
10 Թե փառքն է կյանք ու ելլելու
Ինձ ցույց տվին ժայռ մամպերու
Խորն էր կատարը, դողացի՜։

Ո՛հ, չը տեսա ծով մ՝անալի,
Երկինք մ՝առանց սև ամպերու,
15 Մըրրիկներե կաղնի մ՝հեռու,
Եվ ծովեզերք մ՝առանց բալի։

Այսպես՝ չը գտա ժըպիտ մը ուր
Չը խառնըվին արցունք լալյուն,
Եվ սեր մ՛առանց իր վիշտերուն,
20 Առանց շիրմի մ՝ալ խանձարուր...

Արդ հառաչի մեջ, սըրտաբեկ,
Կը բողոքե հոգիս լրռիկ.