Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Այս էջը սրբագրված է

20. ԽԱՉԻՆ

Գողգոթայեն հևհևալով մը կելլեմ․
Քեզ հասնելու բա՛ց ինձ ճամբան ծուռումուռ,
Մեկ դի քաշե փուշ և խռիվները դըժխեմ,
Եվ հոծ խավարը կուրության՝ մեղմացուր։

5 Ի՜նչ, չե՞ս տեսներ՝ որ ծունկերս հեղգ կը դողան․
Շունչըս կարճ է, և խոթ արյունս է ցամքած
Ամբարտավան սըրտիս ներքև բա՛ց ճամբան,
Քեզ հասնելու, քեզ ղըրկելու ճամբան բա՜ց։

Ո՜րքան դըժվար է քալել այս դարվերեն,
10 Վարը մինչդեռ, խոր ու խավար վըհի մ՛ մոտ,
Հեշտանքներու հուրիներ զի՜ս կը կանչեն՝
Վայելքներու շինած նեկտար մ՛անծանոթ։

Նենգող աշխարհն երակներուս մեջ լեցուց
Արյուն մը, պի՜ղծ․ կաշկանդեց սարդ մ՛հոգվույս վարդ
15 Իր ոստայնով․ ոտքիս կա ցեխ մը գըձուձ,
Պիտ՛ ի՞նչպես քու մաքուր դաշտեդ անցնիմ արդ։

Աղվոր պատկերդ, որուն հոգիս եմ ըրած
Սուրբ շըրջանակ մը, մաշեր Է. իր վըրան
Իմ տասնեինն տարիներուս սըրընթաց
20 Բուռն ալիքները գոռացին, կըռվեցան։

Նորե՜ն զայն խոր, խոր դըրոշմե քու ձեռքով՝
Որ բնավ՝ բարքի ըսպառնացող կույր խավար