Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Այս էջը սրբագրված է

Կուզեմ ես ալ այդ հետքն առնել առաջնորդ՝
Այդ ճամբայեն երթալ հույսով կորովի։

Եթե կուզես զանի դարձուր դու խոպան.
Հոն ջուր, ըստվեր, ծաղիկ, ավազ և պարեն,
55 Բա՜ն մը, բանիկ մալ մի՛ թողուր, չորցուր զայն,
Եվ պիտի ես այդ ճամբեն գամ, այդ ճամբեն։

Խուզեմ ճըզմել զիս անուշիկ բեռիդ տակ,
Եվ մոռացոնքն (որ ինծմե քե՜զ եղած է)
Լըվալ, սըրբել արցունքներովըս համակ...
60 Արյունածոր թևերդ վըրա՜ս տարածե։

Ո՜հ, ի՜նչ հեշտանք է՝ երբ կայլակ առ կայլակ՝
Մեծ խորհուրդիդ մեջ հյուծի մասս հողային.
Երբ մըտածումս, և մութ խորքերը ցամաք
Ապագայիս՝ գաղափարիդ մեջ թաղվին։

65 Երբ արեգակն ա՜լ չը ժըպտի ինձ համար,
Երբ մարդկության մահվան կըսկիծն ինձ չըլլա՝
Կուզեմ, շուրջիս ամայության մեջ, դո՜ւ հար
Վըրաս իշխես՝ հող սընարիս մերձակա։

Կուզեմ միայն քու քառաթև շուքիդ տակ
70 Մոխիր դառնան ըղեղս ու սիրտս ամբարիշտ․
Եվ թևիդ վրա թառած երգե մի թըռչնակ,
— Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն և հանգի՜ստ։