Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Այս էջը սրբագրված է

22. ԱՍՏՈԻԾՈ ԱՍՈԻՊԸ

...Եվ աստեղք յերկնից թօթափեսցին,
և զօրութիւնք յերկինս շարժեսցին:
ԱԻԵՏԱՐԱՆ

Ա

Վա՜րն, օրենքովն անքըննելի, անխափան՝
Կապրի աշխարհս, իր թըմբիրին մեջ՝ հիմար,
Եվ փառատենչ իր ժըխորին մեջ դաժան.
Կյա՜նք՝ երազող, անտեսելով շիրիմն հար։

5 Իսկ վերն՝ Միջոցը կը նընջե՝ միասին
Իր խորհուրդով՝ շարժում մհագած ներդաշնակ
Ամենազոր սուրբ լըծակեն երկնային,
Շարժում մ՛որ միշտ կը չափչըփե ժամանակ։

Վե՜րն, ուր Միջոցն անհունություն մը ունի.
10 Ավասիկ այդ Անհունությունը հըսկա,
— Որ պահարանն է ուրիշ երկու Անհունի —
Այդ սուրբ Հավերժն, Աստվածը այդ կը խոկա՜...


Բ


Ան կը խոկա՝ կը քընանան մինչ բոլոր.
Եվ պիտ չըլլա որ չը խոկա. իսկ հիմա՝
15 Հաճույքը հին՝ նոր հաճույքով, և վեց օրն՝
Ակընթարթով մը ջախջախե՜լ կը խոկա։