Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Այս էջը սրբագրված է

Եվ կ՛որոտա ահեղորեն. Ա՛լ ժամն է։
Կը դողդըղա երկինք Դավեն սըրբազան,
Եվ կըսեն իր Որդին և Հոգին. Արդ, ուզե...
20 Հորն ըզգացման՝ ըզդացումով համաձայն։

Եվ կ՝որոշվի հավիտենի Աղբյուրեն
Գործը և ժամն, որք աներկբա կ՝հաստատվին
Խոկ և Սերեն..․ Անոնք երեք օվկիան են՝
Որ միասին կալեծըփին և կըլըռին միասին։


Գ


25 Հայրն իր կապույտ ծիրանվույն մեջ կը կանգնի՝
Սըփռելով զայն անծայրածիր, հորձանուտ,
Միջոցին մեջ կընե շարժում մը բազկի՝
Մրթնոլորտին մեր զարնելով իր ճըկույթ։

Բոլոր միջոցը կը սարսռի իր խորեն.
30 Կը շըլմորին բյուր հոգիներ երկնային՝
Ու լըռելյայն, Տիրոջ սուրբ կամքը կօրհնեն
Ծըփանքին մեջ իրենց ճերմակ զառքաշին։

Արքայության արդար սեմին առջևի՝
Մեծ փանդիռին ոսկեղեն լարն որ կերգեր
35 Արարչության դաշնակությունն, կը խըզվի․
Կը դողդըղան զայն նըվագող հրեշտակներ։

Եվ կը գոռա ամեն մարմին երկընքի.
Աստղերն իրար կապող անտես մեծ շըղթան՝
Կը ճարճատի ջլաձգական, ուժգնակի՝
40 Զոր կը կըտրե Մեծ-Զորությունն հաղթական։

Աշխարհիս դեմ որ Տիեզերքին մեջ ինկած՝
Հյուլե մ՛է սոսկ, նկատված իրմե լոկ՝ հըսկա —
Մինչ կը մըղե ամբողջ երկինքը Աստված՝
Նա կերազե, չի խորհիր բնավ իրեն մահ։