Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/315

Այս էջը սրբագրված է

Հորիզոնն՝ այս կեդրոնն մարած հընոցին
Կը բոլորե հևքոտ պըսակ մը բոցյա.
75 Եվ վեհ կատարն Հիմալայան ահագին՝
Այս ավերին՝ խանձած, սև դրոշ մը կըլլա։

Իր հանճարի հրաշքներուն հետ, լալկան,
Հրաժեշտ կու տա Մարդս օրենքին իր կենաց.
Եվ Աստըծո մեծ հաճույքին երկնի վրան՝
80 Աշխարհս կըլլա ասուպ մ, ասո՜ւպ մը մարած։


Ե


Եվ այս ասուպը մարդկության աճյունին
Սափոր մ՛եղած, զինք մութին մեջ կանդա՛ստե,
Եվ երթալով Երրորդության սուրբ սեմին՝
Կը հեծկըլտա. Ավասիկ իմ, արդ դատե՛․..

16 հոկտ., 1903