Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Այս էջը սրբագրված է

23. ԵՍ ԻՆԾԻ

Մեծ ժամացո՛ւյցը կը զարնե միօրինակ
Եվ կը թափե ցուրտ իրիկունն աշունի՝
Սենեկիս մեջ մութը կայլակ առ կայլակ
Օրը հոգնած և դալկացած կը մարմրի։

5 Վայրկյա՜ն մըն ալ, վայրկյա՜ն մըն ալ, և ահա
Ժամանակն, համր, անըզգալի կը թըռչի․
Կյանքն շոգվու պես կը ցընդի անխընա,
Եվ կը մարե սիրտն ալ իր բոցը առջի։

Ո՞հ, ի՜նչ պատրանք, երբ երջանիկ բայց անցա՜ծ
10 Հիշատակով կը խաբխըբեմ իմ այս կյանք.
Մինչդեռ ծաղիկը Անցյալին է խանձած,
Ցողը՝ ցամքած, լույսն ալ մարած․․․ Ի՞նչ պատրանք։

Թող չը խոսին ինձ Անցյալեն՝ սա դեղին
Թերթը, և սա երգերն հընչող շուրթիս վրա,
15 Ինծի համար խոր անդունդն այդ միշտ մըթին
Եվ միշտ առանց կայծոռիկի թող մընա։

Ինչո՞ւ այս մութ խուցին մեջ՝ իմ Ապագան
Կը մաշեցնեմ դատարկորեն, լըռորեն․
Երկու քայլ դեռ ահավասիկ գերեզման.
20 Ի՞նչ երեսով պիտ՝ անցնիմ այս աշխարհեն։

Ապագային լույսը կուզեմ ո՞վ Աստված․
Սուրբ արշալույսն ուրախության, բարության,