Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Այս էջը սրբագրված է

Անշըշուկ կյանք մ՛ինձ համար է գերեզման.
Անմըտածում գըլուխ մըն ալ չորցած գանկ։

Թող իմ ճակատս իջնա՜, իջնա՜ դարավոր
Այն խեղճության մեջ ուր ցավի ողբն երբեք
55 Չը դադրեցավ. իսկ բազուկներըս անզոր՝
Թող մագըլցին Նըպատակի ժայռը սեգ։

Ապագաս է՞ր կը մաշեցնեմ դատարկ, սին․
Դեռ չեմ ձգած ակոս մ՛անցած իմ ճամբուն,
Եվ հորձանուտ ծովուն վըրա այս կյանքին
60 Դեռ չեմ թողած փոքրիկ հետք մ՛իսկ դողդոջուն։

Մինչ վայրկյա՜ն մ՛ալ, վա՜յրկյա՜ն մըն ալ, և ահա
Ժամանակն, համր, անըզգալի կը թըռչի.
Կյանքը շոգվու պես կը ցընդի անխընա,
Եվ կը մարե սիրտն ալ իրեն բոցն առջի․․․

18 հոկտ., 1903