Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Այս էջը սրբագրված է

24. ԻՆՉՊԵՍ...

Պատուհանիս առջև աղոթքս ընելու՝
Խռովքոտ նիրհես կելլեմ կանուխ մառտըվանց.
Կը բանամ սիրտս անծանոթին ահարկու՝
Ուր միշտ արթուն կը ծածկըվի Աստըված։

5 Կը տատամսի դեռ արշալույսը ճամբան՝
Մարմրող նայվածքն առտուներուն աշունի․
Եվ բընությունն հագած իր սև պատմուճան՝
Զարթնումի մոտ՝ կես քունի մեջ կը թալթլի.
Ինչպես կըլլան մըտածումներըս բոլոր՝
10 Ապագայիս առեղծվածին մեջ մոլոր։

Մեծ-Ջըրանցքին (որ Վենետկի կհորինե
Մեջքին կապույտ, ծըփուն գոտի մհակընթյա)
Մեկ ճյուղը կոր՝ պատուհանիս առջևն է․
Իրեն կանաչ ջուրն հանդարտիկ քուն կըլլա,
15 Ինչպես տըխուր հուշերուս ծովն երազուն՝
Զոր հուզելու՝ սիրտըս չ՛ըզգար քաջություն։

Կուրծքը ջրանցքին ակոսելով վերեն վար՝
Տառապածի մկու գա կոնտոլն, կը սահի,
Ի արձագանգով կը կորսըվի, չերևար
20 Կամուրջին տակ՝ որ մութին մեջ կհըսկայի․
Ինչպես որ հույսըս կը մեռնի նոր ծընած՝
Եվ մըտքիս մեջ կուռք պատրանքը կենաց։