Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Այս էջը սրբագրված է

8. ՎՇՏԻՆ


Ա


Ինծմե հեռո՜ւ. ահավոր է տեսնալ քեզ.
Գարնան ծաղիկն ուղխին կըրնա՞ դեմ դընել,
Ո՛հ, քեզի հետ ի՞նչպես կըրնամ չափվիլ ես,
Դու արհեստիդ մեջ վարպետ ես և ընդել։

5 Դեռ նոր դըրի մեծ հովտին մեջ իմ քայլեր՝
Ուրկե՝ երկայն ճամբան կերթա նեղեալով,
Ծայրն է շիրիմն՝ զոր հասակս այս չի տեսներ
Կամ կը տեսնե միայն սոսկմա՜ն մը դողով.․․

Քայլիս առջև՝ մի՛ վերցըներ այդ հովտեն՝
10 Ծաղկի, շողի և ցողերու պատմուճանն.
Թո՛ղ որ երկնի հորդ ալիքներն հըրեղեն
Հոն՝ կապուտակ իրենց ժըպտով հաշտ իջնան։

Ինծի համար խորդենին մի՛ներ եղիճ,
Աղավնին՝ անգղ, ու ջինջ վըտակը՝ հեղե՜ղ.
15 Վարդին ծոցեն հանե պիծակը խայթիչ,
Մարգն՝ օձին մի՛ կապեր դիմակ մը շըքեղ։


Բ


Նորեն վըրա՝ս հարձակեցար բըրտորսե,
Դո՛ւ, ողջերու զերդ բորենի դմոխային.
Ժանիքիդ մեջ խըրած՝ արյուն կը կաթեն
20 Ծըվեններն որս եղած սըրտի մը նախկին։