Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Այս էջը սրբագրված է

Հետո դարձյալ ամեն ձայներ կը դադրին
Արձագանգին և քընահատ ջուրերուն.
25 Եվ գիշերն իր կույր աչքն հառած հորզոնին
Կը սպասե, լուռ, արեգակին հուրերուն.
Ինչպես որ դե՜ռ ես կը սպասեմ ձեռնամած՝
Այն մեկ շոգին՝ ճակատագրի՜ս խոստացված։

33 նոյեմբ., 1903