Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Այս էջը սրբագրված է

25. ԻՆՉՈ՞Ի...

Ա

          Տեսա արևն՝ որ ելավ..․
          Տեսա արևն՝ որ մըտավ.
Բոցեղեն գունդ մը սև խորքեր ժայթքեցին
Դեպի ուրիշ սև խորքերու որկորին։5

5 Եվ օրվան հետ էակներու կարճ կյանքեն
Թիվ մըն ալ, ո՛հ, Հավերժության թվին անցավ,
Տերև մ՝ալ գետն ինկավ ծառեն, պուրակեն.
Հյուծած կույս մալ գըրկեց պատանքն համր, անցա՜վ․

Արծիվ մըն ալ թավալ, անթռիչ, անկենդան
10 Հեղեղատին տիղմը գըրկեց, ժայռեն ցած․
Ձյունահյուսեն քանի մհյուղակ ալ փըլան․
Աղքատ կուրծք մ՛ալ, քուրջերե հին և մաշած,
          Բացվեցավ դեպ քամիին,
          Դեպի ձյունին, եղյամին։

15 Իր ավարովն անվերադարձ ալ այս հեղ՝
Հողամաղ մ՛ալ կըլլվեցավ ժայռին տակ.
Եվ դիակ մ՛ալ աճյուն դարձավ․ իսկ հյութեղ
Աճյուն մ՛ալ թարմ տունկ մը եղավ հողեն տաք։

Uակայն ամեն բան կերևնա դարձյալ նույն.
20 Այն ի՞նչ դաշտ է՝ որ կ՛հըղանա, կը ստեղծե.
Այն ի՞նչ հեղեղ է՝ որ կավրե, կը կըրծե.
Նորը, շըքեղ, կը հաջորդե միշտ հընույն,