Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Այս էջը սրբագրված է

          
          Իբր հագներ գին նոր կեղև
          Եվ կամ թըռչնիկը նոր թև։

          25 Կյանքն հարաժամ կարտադրե
          Իր պըտկունքով, երակով,
          Իսկ Մահը միշտ կը քանդե
          Իր ժանիքով և ճանկով։
Առջինը, շռա՜յլ, արևն ունի և սուրբ շաղ,
30 Վերջինն, ագա՜հ, կիզող խորշակն ու մանգաղ:

          Այս անիվին վրան ահա
          Միշտ Մարդկությունը կերթա։
Կերթա մոխրին մէջ հույսերու սընոտի,
Լըռած երգի, մարած չքի, փակ սըրտի:

35 Եվ Մարդկությունը կերթա՜,
Կուրծքին կոկոն մը՝ կոխելով ծաղիկներ.
Շուրթին ճակատ մը՝ ճըզմելով գանկ մը ծեր,
Գիրկը մանուկ մը՝ կարդալով շիրիմներ,
Եվ Մարդկությունը կերթա՜...

40 Այս օրոցքին և պատանքին մեջտեղ կա
Բան մը՝ որ միշտ կը զեռա խոլ, մոլեգնած —
Կըռիվն է՝ փոքըր Միջատեն Մարդն հըսկա,
Եվ տարաբախտ Մարդեն ալ դեպի՞ Աստված։

Ինչպես որ նավն՝ ալվույն, ալին՝ Ժայռին դեմ,
45 Այս կըռվին մեջ կա բան մ՛որ միշտ կհոշոտվի.
Մարտն է Սիրո և Դըրժանքի մը դըժխեմ.
Մարտը՝ միջև Տըգեղության և Աղնըվի․

          Թըրթուրն որ գաղտ կը մըտնա
          Մանիշակին ծոցն աղվոր...
          50 Շըքեղ դեմքի մը վըրա
          Զույգ մը շիլ աչք անսովոր։