Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Այս էջը սրբագրված է

          Մարտը հարուստ Սընդուսին
          Եվ Բաճկոնի գունատ, հին,
Որ է ծըփանքն Հըռըլտյունին անոթի,
55 Ի արբշիռ ձայները ծիծաղի ու Խընդի։

Այս մարտին մեջ կա բան մ՛որ միշտ կը վառի
Եվ ինքզինքն հուսկ կը դարձընե ցուրտ աճյուն —
Հըրդեհումն է ինկած ինքն իր մեջ Մարդուն,
Խոլ մաքառումն է Ուղեղի և Սըրտի,
          60 Եվ կիրքերու կոհակաց,
          — Ովկիան՝ սըրտի՜ մեջ դըրված։

Դեպի Փառքին՝ մագըլցումն է փափաքոտ
Անհագ, մոլի, արյունլըվա ու հևքոտ։
Արշավանքն է հետո՝ դեպի Ապագան,
65 Առանց երբեք գիտնալու թե ըստվերն այն
Միշտ կը փախչի՜, միշտ կը փախչի՜, չի կենար,
Մերին քայլին իր քայլն առած հավասար...
Օր մը արդյոք պիտ գըրկե՞նք այդ Ապագան
Երբ, ի՛նքն անհուն, սուգի Անհունն հավիտյան։

70 Խ՜եղճ մարդ․․. իջնող իր մըսին մեջ բան մը կա
Որ միշտ կուզե ելլե՜լ, և ո՛հ, չի՜ կըրնար,
Անդի՜ն ամպեն, անդի՜ն լուսնեն, աստղին վրա՝
Գըտնել այն տեղն՝ ուր կը նընջե Բարին հար,
          Երթալ, զատվի՜լ աշխարհե
          75 Ուրտեղ միշտ Չարը կ՝իշխե։
Արդեն Աստված ըզմեզ պատմեց այն օրեն՝
Երբ մարմնույն մեջ դըրավ հոգին լուսեղեն,
Զի այն զուր տեղ կ՝ըղձա ելլել դեպի վեր՝
Իրեն արմատը լավ մ՝հողին է խըրեր.․․


Բ


80 Ահ՝ այս հորձանքը անընդհատ կընկլուզի,
          Ընկլուզելով կը վազե։