Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Այս էջը սրբագրված է

էակն, հոգնած, իր պաշտումով կը սուզի
          Լըռության մեջ։ Կ՛երազե՜։
Թևերը վեր, դեպի Անոր հուսկ հառած՝
85 Մեղրամոմի պես կը հալի, սըրտաբաց.
Եվ կը հեծե. «Դո՜ւ գիտես լոկ․․․»

          Վերջապէ՞ս...
— Կեցի՛ր, լռությո՜ւն, քըստմնելի, խոր, սըրտակե՜զ։


Գ

Ջինջ գիշեր մ՛էր, խորհըրդավոր ատենն այն՝
          90 Երբ կարծես գորշ դաշտերու
Ծաղիկներն աստղ եղած երկինք լուռ կելլան՝
          Դիմակն էին պըճնելու.

Երբ կերազե մարդ հորզոնե հորիզոն,
Եվ վերջապես կու գա հանգչիլ լուսնի վրան՝
95 Որ կը ժողվե երկնի հըմայքն իր կեդրոն՝
Եվ մեր հոգվույն կը բանա վիհ մը խոկման։

Ժայռի մը վրա կեցած էի երազուն՝
Որուն ոտքեն ծովը կատղած կը բացվեր.
Կը միանային զույգ կապույտնե՜րն հոն, հեռո՜ւն.
100 Այդ՝ երկընքին ու երկըրին համբույրն էր։

Բայց կը նենգեր խաբեբա ծովն այդ համբույրն
Վերցընելով մերթ ալիքե վարագույրն
          Լանջքեն՝ երկնի կու տար ցույց
Կը վիհե սիրտն հորձքի, մռայլի ու դըրժման.
105 Այսպես պագավ երկրիս այն մարդը Հուդան՝
          Երկընքի մարդն՝ ըզՀիսուս..

Կը կըռվեր միտքըս մըտածման մ՛հետ անել.
Ես ուզեցի ալիքներուն տալ զանի.