Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Այս էջը սրբագրված է

Վախցան անոնք իրենց ծոցին մեջ թաղել —
110 Ի՛նչ, մըտածումը ծովուն հետ կը չափվի՞։

Մեջըս կուռչեր երազը մեծ օրենքին,
Զոր առջի մասն երգիս պատմեց սարսուռով.
Կուռչե՜ր, ուղեղըս կը կըրծեր միասին,
Ճակատես վեր կը շուլլըվեր մըշտախռով։

115 Եվ ես հիմար, և ես ապշած ու ոտքի,
Վեր վերցուցի տըկար թևերըս երկու.
Դողով, շուրթերրս դեպ Խորհուրդն երկընքի՝
Վիժեցին սահավոր հարցումը, Ինչո՞ւ...

Ինչո՞ւ։ Ահա՛ հեստ ալիքներ լըռեցի՜ն.
          120 Երկինք լըռեց, լըռե՜ց Ան.
Կապույտին վրա քար կըտրեցան աստղ, լուսին,
          Քա՜ր կտրեցքվ պատասխանն։

Հարկ է որ մարդ գոչե և վիհ, լեռ ձայն տան,
Հարկ է մեզի հետ խոսին հին հին դարեր՝
125 Բավ է որ գիրք մը թըղթատենք պատմական.
Հարկ է լըսեն մեզ նամակով՝ աշխարհնե՜ր.

Հարկ է Մովսես զարնե մականը ժայռին՝
Եվ ան՝ իր հորդ արցունքն ընե պատասխան,
Մինչդեռ հարկ է հարցուփորձենք կաթոգին
130 Աստված մու ե՜տ դառնանք տըխուր, ձեռնունա՜յն։

Հոն, ժամերով ըսպասեցի. լըռությո՜ւն.
Ես ինձ ըսի․ Թերևս Աստված, դողալով,
          Կը պատրաստե պատասխանն։
Հոն, օրերով ըսպասեցի լըռությո՜ւն։
135 Ես ինձ ըսի. Պատասխանն, հույլ, լուսնին քով
          Կը տընտընա է ճամբան։

Ամիս, տարի անցան գացին. լըռությո՜ւն.
Պատասխանեն մեկ ծըվեն մալ ինձ չեկավ.