Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Այս էջը սրբագրված է

Հոն, աչքերուս միշտ առջևն էր իմ Ինչո՞ւն,
140 Լուսնակին մոտ և աստղերուն մեջ անբավ։

Այդ հարցումն սև, կուպըր հապած, այլանդակ,
Կը փակեր վրան երկնի կուրծքին մանիշակ,
          Ինչպես ծովու մը մեջտեղ
          Կը սեպանա ժայռ մ՛ահեղ։
145 Ան՝ վըսեմ աղտն էր իմ հոգվույս մըթագին՝
Զոր քըսեցի երկնի վըսեմ ճակատին...

19 փետր., 1904