Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Այս էջը սրբագրված է

26. ՀԻՍՈԻՍԻ ՊԱՃՈԻՃԱՊԱՏԱՆՔԸ

Կը սըղոցեր Հայրն, և իր քով, սեմին վրա․
Մանուկ Հիսուսը կու լար մերթ հեծկալով,
Սովորական, ինչպես ամեն տղա կու լա․
Հայրն ըստեպ զայն կը լըռեցներ գըգվանքով։

5 Ի՞նչ ուներ ան․ դըրացիին տըղաներն՝
Արդյոք իրմե երե՞ս էին դարձուցած․
Խըլա՞ծ էին ձեռքեն՝ ժողված շուշաններն՝
Զոր կը տաներ մորն՝ վարդին հետ իր շըրթանց։

Թե՝ ըստվերներ կը շըրջեին գողունի՝
10 Իր մըտածման աստղերուն մեջ լուսեղեն.
Նախազգացո՜ւմ՝ ապագային արյունի՝
Որ կու դար զինքն արթընցընել երազեն։

Սուրբ հայր Հովսեփ մարդ մը շինեց Հիսուսին,
Աղվոր պուպրիկ մ՛որ ան չը լա ալ տըրտում։
15 Բարվոք է այս։ Անշուշտ կըլլա շենքն այդ սին՝
Մարդ—մանկան՝ խի՜նդ, Աստված—մանկան՝ մըտածո՜ւմ։

Զայն շինած էր Հայրը ջանքով սիրարկու,
Հոն փըչելով ամեն հընարքն արվեստի։
Ի՜նքն ալ գոհ էր․ հոն տեղ, ցիր ցան, փեղկերու,
20 Դարաններու, սեղաններու, բազրոտնի,

Արկղիկներու, լիսեռներու, առեղի՝
Որք քաոսի մարտաբերած շըքեղն են,