Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Այս էջը սրբագրված է

Տաշեղներու, շյուղերու մեջ մըղեղի՝
Որք քաոսի մարտաբերած տըգեղն են։

25 Լորն աչքը այդ պուպրիկին վրա մնաց միայն
Իբր այդ շինածն անծանոթե՜ն գար ինքնին.
Արցունքներն իր աստվածախա՛ռըն Մանկան՝
Կարծես հյուս Հայրն՝ քանդակագործ ընեին:

Սակայն պետք է լուրթ մըշուշներն առտըվան՝
30 Միջօրեի արփին ցըրվե լերան վրա․
Պետք է հըպի արհեստի ձեռքը՝ բնության.
Հինը՝ նորին, լավը՝ Բարվույն տեղի տա։

Պետք է Սուրբ Գիրքն՝ Ավետարան մհըղանա,
Ամպու շանթի գահն՝ օրոցք մը մըսուրե.
35 Պետք է Սինան Գողգոթայի տեղի տա․
Եվ պետք է հոր պուպրիկն Որդին սըրբագրե՜․․․

Աստղերո՜ւ Տղա․ որ եկավ մեզ հըրահրել,
Քիչ մը սարսռուն՝ գիրկը առավ շինածն Հոր.
Ա՛յսպես արփին կընդգրկե մութ կատարներ,
40 Եվ Ապրիլն ալ՝ ձըմրան բնությունն ամուլ, չոր։

Զայն համբուրեց, սիրտը սեղմեց իր սըրտին.
Ո՞ր մանուկն իր պուպրիկն այսքան սիրած էր.
Եվ հետո Հոր կըտրոցն առավ խընդագին՝
Եվ ըսկըսավ տաշել իր փո՛քըր ձեռքեր։

45 Կը խաղա՜ր էն...

          Կար Անհուն մ՛այդ մանկան մեջ․
Խորշ մ՛ուր, թագուն, կ՛ալեծըփեր մեծ օվկիան,
Կոկոն մ՛ուր, գաղտ, կ՛այրեր արև մը անշեջ․
Ահա լուրջ գործ մ՛հագած խաղի պատմուճան։