Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/329

Այս էջը սրբագրված է

50 Նախ՝ պուպրիկին ճակա՜տն հըղկեց սիրագին,
Քանզի շուներ պայծառության այն հրապույր՝
Զոր կը գըտներ իրեն սուրբ Հորը ճակտին.
Ան՝ խավար կը, կարծես դժոխքի վարագույր։

Պետք էր պարզե՜լ պըռըստյուններն հոնքերուն,
55 Այդ զnւյգ ամպին մեջ նետելով ճաճանչներ։
Չը կար աչքին մեջ քաղցրության մը շողյունն․
Մանուկ նայվածքն անոր դիպիլ կը վախե՜ր․

Սուր կըտրոցին հըպումներով մի քանի՝
Հոն զետեղեց կարծես թե սերն ու գորով,
60 Իժերու այդ զույգ բույնին մեջ, հոլանի
Եվ բացխըփիկ՝ մեյմեկ ասուպ դընելով։

Կարծես կերկներ անոր շըրթունքն հըրեայի
Տըրտընջողի մը շարժըվածքն երկնի դեմ։
Կարծես կըսեր բերանն․ Ակռա ակռայի...
65 Անոր խոսքն այդ փոխել տըվավ, կը ներեմ։

Կուրծքը կա՜րծր կը ներքևն անոր ոստ մը կար․․․
Կուրծքը կարծր էր․ կար անգութ սիրտ մի՛ր ներքև․
Պետք էր հիմեն փոխել զանի․ գործ դըժվա՜ր․
Ժողվե՜ց խանդին մատաղ ուժերը դեդև։

70 Ո՛հ, Աստվա՜ծ իմ, կըտրոցն հանկարծ սահեցավ,
Ա՜յնքան այդ մասն էր անհողդողդ, դիմամարտ․
Եվ Մանկան գիրգ ձեռքը կըտրեց, ցավեցա՜վ։
Արյուն, արցունք մըկըրտեցի՜ն շինած մարդն..․

Որդին մարմնով՝ սարսռուն, բայց գոհ իր մեջե,
75 Զերդ թըռչնակ՝ Հոր աջ դին սուրաց սըրարշավ․
Գորովահույզ, սուրբ Հայրն ըսավ․ «Այդ ի՞նչ է․․․»։
Հիսուս, ուրախ. «Հա՜յր, Մարդն հիմա՜ մարդ եղավ»։