Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Այս էջը սրբագրված է

27. ԾԻԾԱՂ, ԶԱՅՐՈԻՅԹ

Մըշուշին մեջ, հորձանապտույտ, տարուբեր,
Թո'ղ մըրրիկներն ոռնան ճամբեն` մոլորուն,
Եղած` այս կույր աշխարհիս կույր թըռիչներ.
Թո'ղ տըքնի ծովն, ու թող լեոներն առնեն քուն։

5 Թո՛ղ մայր-Բնությունը վախճանի, ու ետքն ալ
Իր աճյունեն կենդանանա վերըստին,
Ընթանալով նույն ճամբայե մ՝անայլայլ
Որուն ելքն հար միացած է իր մուտքին։

Թո՛ղ ալիքները մեկմեկու ետևեն
10 Դեպի հեռուն՝ անծանոթի մ՝ընթանան՝
Եվ մարդերն ալ, ուրի՜շ ալիք, թող վազեն՝
Կես նըշմարված ճառագայթի մը տատան։

Թո՜ղ հոգիներ ունայնության ձայնին, խո՜ւլ,
Երջանկությունն ուզեն բըռնե՜լ․ ո՜հ, այդ լույսն
15 Որչափ ջանանք մերին գըրկին մեջ առնուլ
Պիտի գըտնենք մեր գըրկին վրա տըված խույս։

Թո՜ղ նայվածքներ ըստվերներո՛ւ հետևին,
Թո՜ղ դափնիներ ծըփան չորս դին գանկերու,
Այդ տերևներ, գիտե՜մ, դըռնեն սև շիրմին՝
20 Պիտ չը սըղմին դեպի անգի՜ն անցնելու։

Մըխիթարանքը գըտնելու տենչանքեն՝
Թո՜ղ հարուստներ հեշտանքի մեջ ընկըղմին․