Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Այս էջը սրբագրված է

Ո՛հ, խե՜ղճ սագեր՝ որոնք ջուրին ներքևեն
Չոր ու վամաք պիտի ելլեն վերըստին:

25 Թո՜ղ իշխաններ համբույրներով կիներու
Շարեն իրենք կյանքի համրիչն հեշտական,
Եվ, մեղկորեն, կախարդ կապտող ձեռքի՝ հլո՜ւ,
Անոնք աչքին մեջ իրենք պարտքը մոռնան։

Դիմա՜կ փոխե թող Եվրոպան ըստ շահին,
30 Մինչ դատասաց՝ դատավորի ըզգեստով․
Եվ թող ինքզինքը խաբխըբե տակավին՝
Թե կը գործե վըսեմությունը, խըղճով։

Թո՜ղ փառամոլն թագի մ՝համար մարմաջի,
Թո՜ղ համբույրներ տեղան նենգող քղանցքի վրա․
35 Մողեզի պես՝ որ քարեքար կը թագչի՝
Կեղծն իր քողին տակ բացխըփիկ թող խաղա։

Ես, իմ վըսեմ երազիս մեջ փաթթըված,
Հոն, լերան վրա, հեգնո՜ղ արծիվ մըտածման,
Սուր ճիրաններս՝ բնության կուրծքին, դեպի ցած
40 Պիտի նայիմ և պիտ՝ խընդա՜մ ատոնց վրան։

Բայց երբ որ Չա՜րը ծընի այս ամենեն,
Այս խոլանքեն Վընա՜սն ելլե անդադար,
Մարդկության մեկ մասին մոլի հագուրդեն՝
Մյուս տարաբախտ մասն ըլլա զոհ մանարդար։

45 Բայց երբ աշխարհըս, փըրփրերա՜խ երիվա՜ր,
Սուրբ Վարողին դեմ իր բաշերը թոթվե․
Երբ հասկը՝ գոռ փոթորկին տակ պառկի վար,
Եվ կոտրի վարդը տերևին ներքևե։

Երբ բաց մատյանը Բնությունն իր գաղտնիքին՝
50 Դեռ մեր տըկար աչքեն բըռնե դեպ հեռու.