Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Այս էջը սրբագրված է

28. ՎԵՐԱԴԱՐՁ ՍԻՐՈ ԹԱՂՈԻՄԵՆ

Դատարկվեցան սափորներն իմ արցունքին,
Եվ լեցվւեցավ վըշտով՝ սըրտիս խոր անդունդ։
Բավական է, թող ա՜լ ճիչերս ողբագին՝
Համառորեն չը վըրդովեն խաղաղ քունդ։

5 Բավակա՜ն է։ Բուի նըման չեմ ուզեր
Չը դադարիլ հանգըստի բույն հուզելեն.
Թող լիճն հեռու մընա հովեն տարուբեր․
Բունն՝ աղմուկեն, և գերեզմանն՝ ապրողեն։

Կը բաժնըվի՜մ որ է ճակատըս փոշոտ
10 Հողեղեն այդ սև վերմակեդ կառնում վեր,
Եվ կը տանիմ մարմինս՝ թողլով հոգիս հոտ.
Անդունդ մըն եմ՝ ուր լուսինն ա՛լ չի ցաթեր։

Զի՜ս կը կանչեն մութ երկինքներն աստղազուրկ,
Առան թիթռան, առանց ծաղկի վարդանոցն,
15 Անհույս կյանքներն ու բուրվառները անխունկ.
Կերթա՜մ, այլևս ընկերն եղա ես անոնց։

Արշալուսեն ձայնըդ ի զուր, սըրտաբաց
Պիտի հուսամ, և ժըպիտդ ալ կոկոնեն․
Իմ աներես ըսպասումես ամըչցած՝
20 Պիտի անոնք իրենց գլուխը ծըռեն։

Քունը հազիվ թոթված՝ թևե՛րըս, առտունք
Պիտի գըրկեն սարսուռը լոկ խոլահած