Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Այս էջը սրբագրված է

Աղոտ խուցիս ըստվերներուն, շողերուն.
Պիտի շուրթերս դողան` շուրթեդ չը տաքցած։

25 Պիտի փըրփրի ծովը՝ ձայնես իմ լալկան.
Ողբըս լըսած՝ թըռչուններն իսկ անընդել՝
Բուրաստանեն դեպ նոճաստան պիտի գան՝
Քեզի լալու համար՝ ինծի ընկերել։

Ան ջինջ շուշանն, որուն մեկ թերթը դեղին.
30 Դո՞ւ փետեցիր, աչքիս ցողովն հըրակեզ
Պիտի լեցվի՝ ցողեն առաջ երկընքին․
Եվ պիտի ան թոռմի՜, թոռմի՜մ պիտի ես։

Պիտի լամ մեր հուշերն պահող ամե՜ն ինչ.
Այն սիրերգներն՝ որոնց մեջ սիրտն, հեշտորեն,
35 Կուրծքին տակե դեպ դուրս կ՝ելլե առած թռիչ,
Ինչպես թըրթռուն թիթեռը՝ նեղ բըռժեն։

Այն հանգըստի ծովեզրն՝ որ բո՛ւռն հովերե
Ալիքներուն տակ կը հակի. այն լուսնակն
Ուր նայվածքներս՝ նայվածքներուդ ետևե
40 Կաքավի պես կը շըրջեին միայնակ։

Այն ճյուղն՝ որ մեր ծածկեց համբույրն առաջին․
Այն ցիրուցան ապրիմ—մեռնիմն հողմախռով՝
Զոր մատերես վերջ քու մատեր փետեին,
Եվ դու, ավա՜ղ, լըմընցուցիր

45 Ի այսպես լանջքիս վերք մը սեղմած ես, դողդոջ,
Պիտի քաշեմ արտասուքե պատանքներ
Անցյալի այդ մեր գարունին վրա, ողջ ողջ.
Ո՞ր ծաղիկն ինձ՝ քեզմե հեռու է ժըպտեր։

Պիտի հիմա տուն դառնամ՝ ե՛ս ինծի հետ՝
50 Քաշկըռտվելով ճամբաներուն վըրայե