Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Այս էջը սրբագրված է

Մեկ թևն կոտրած թըռչունի պհս դառնաղետ,
Ու դեղձանիկդ ըսե պիտի, «Ան ո՞ւր է․..»։

Աստվա՜ծ իմ. ի՞նչ պիտ պատասխան տամ խեղճին.
Ինչպե՜ս խըլել իր զըվարթ երգն. հե՜գ թըռչնակ.
55 Ո՜հ, դա՜ռն է այգ, զի գիտեմ երբ խըլեցին
Քուկին աղեղ սիրտըդ սըրտես հլու ջութակ։

Այլևըս զիս պիտի գըզվին ըստվերներ.
Իմ ընկերս է՝ դատարկությունը հըսկա.
Դաշտերուն մեջ ձըգած հետքիս քովն ի վեր
60 Ուրիշ հետք մ՝ալ պիտի բընավ չերկըննա։

Պիտ չը գա ձայնդ երազանքիս մեջ վըրդով
Հոն գըտնելու իր արձագա՜նգը վերջի․
Գող հովահարդ հանկարծական դըպչելով՝
Պիտի չնետե քեզմե համբույր մը՝ ինծի։

65 Չը կա՜ն աչքերդ. պիտի երկինքն ո՞ւր գիտեմ՝
Իր աստղերովն ու վարիչովն առեղծված.
Չը կան շուրթերդ. պիտի սերն ո՞ւր ես գըգվեմ,
Սերն որ հոս Կույսն է, երկընքի մեջ՝ Աստվա՜ծ։

Սևեր հագած պիտի ըսեմ ողբաձայն․
70 «Սուրբ արշալույս մ՝արդյոք կիջնե՞ մարմնույն քով.
Ի՛նչ, չը թողո՞ւց մութն՝ որ գըտնե սիրտըս ան,
Զոր փոսին մեջ դըրի փաթթած արցունքով։

Արդյոք ոգի մ՝հըղված դժոխքեն, կը փետե՞
Իր փետուրները թևերուն ճեփճերմակ՝
75 Զոր ան ժողվեց անմեղության բույներե
Դեպ թըռչելու համար երկի՜նքը շիտակ։

Օր մ՝երբ փորե մեռելաթաղն, վա՜յ ինձ, բահն
Պիտի ցավցնե՞ արդյոք մեկ դին իր մարմնույն․