Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Այս էջը սրբագրված է

Արդյոք կուզե՞ երգ մը որպեսզի թըրթռա,
80 Հետո սիրտ մ՛ալ որպես չառնե հարություն»։

Ու երբ այսպես՝ վիշտերուս հետ, դալկահար.
Քեզ կանչելով մոլոր իյնամ ձոր ու լեռ
Պիտի ըսե շիկահավն իր բույնեն վար.
«Սավոր գըլխուն կը թըռչըտին ագռավնե՜ր»։

85 Մարգրիտ ծաղկունք, առջևս, գլուխնին սատապի
Ըսքողելով տերևներու տակ, գաղտնի,
Պիտ տըրտընջան. Բոցե արցո՜ւնք կը թափի։
Աստղերն վերեն պիտի ըսեն. «Կը հատնի»։

Չորս դիս հովերը մեկմեկու պիտ՛ հըծծեն.
90 «Մի՛ մոտենաք, կը դողդըղա արդեն ատ»։
Եվ դառնալով դեմքիս՝ անցորդը ճամբեն,
Քըթին տակե պիտի մընչե. «Չապրի՜ր շաա...»։

2 հունիս, 1904