Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Այս էջը սրբագրված է

Երբ բաշխեցինք հիշատակներ զատվելու,
50 Եվ մեռավ մամս, ու եղբայրներս ետևեն.
Զի՝ փաստաբան՝ ծերը մանուկը կառնու՝
Սուրբ Դատողին դեմն ելլալու նեղ ատեն։


Դ


Ինծի կու գաս ու՞ր տեղվանքներ այցելած.
Դալուկ դեմքե՞ն սև դագաղի՛ մը հակող,
55 Հառաչանքե՞ն որբիկներու, աղքատաց՝
Որոնց համար կը պարզե ձյունը սև՜ քող։

Հուր ողբերգնեորն Ուսկյուտարի Սոխակին,
Թե Հուսահատ Ռեգանաթցվույն անհուն ցա՞վն
Ըզքեզ սընույց, որոնց սիրած գեղն, ինքնին,
60 Իր օրոցքեն գերեզմանին նայեցավ։

Կուրծքերն կու գաս Ավարայրի Պըչպոզին՝
Թ՝ Իսրայելի Երանելվույն սըրտեն լայն,
Որուն վըրա փորձությունները Դիվին
Եվ Աստուծո համբերությունն կըռվեցան։


Ե


65 Արդ, այդ զոհե՛րըդ կը նընջեն ընդերկար.
Վառ հիշատա՛կ մ՛անոնք մեզի ձըգեցին՝
Որ իրենց տեղ պաշտըվելով կ՝ապրի հար,
Քանզի կյանք կա՝ որ մահ չունի բընավին։

Հիմա չը կա՜ն անոնք, շատե՜ր ալ նաև՝
70 Որոնց գըլուխն կեղեքումներդ թափեցիր.
Ինծի կու գաս. արդեն լանջքիս ճիշտ ներքև՝
Կը զգամ խորնալը թաթերուդ մահացիր։

Խընդության հետ՝ կյանքըս ձեր մեջ կը բաժնեք,
Ու է՛ն մեծ մասն, ագա՜հ, դու, դո՛ւ կը խըլես.