Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/340

Այս էջը սրբագրված է

30. ԵՐԳ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԻ

       Ժամը սո՜ւրբ է։
            Ո՛վ Գողգոթա, թողությո՜ւն։

Իմ անունս ա՞լ, անունըս չէ․ Ջըղջում է․
Մըկըրտեցի՝ ողբանքներուս մեջ անհուն՝
5 Տխուր ճակատս՝ որ հընոցի տաք խուփ մ՛է։
Կախեցի գլուխս, հեկտալով, ա՛յն ժայռեն ցած՝
Որուն տակ խոր ձորն է հոգվույս. մերթ անկե
Անցած ատեն կը քաղեր վարդ մը Աստված։
Անոր բերքն է՝ Տիրամոր պսակը ծաղկե․
10 Անոր բերքն է՝ Արքայության խունկն անուշ
Որով եղավ մանկությունս ա՞յնքան բեղուն
Հիմակ, ավա՜ղ, հոն ալ չունի հողը ուժ,
Ծառը՝ տերև. հոն կը տիրե ամլություն։

Կախեցի գլուխս, հեկտալով, այն ժայռեն ցած.
15 Մազերս քարին սըփռըվեցան ցանցի պես.
Տարածեցի թևերըս՝ թույլ, գիրկըս՝ բաց.
Զույգ բիբերուս տակ դրի զույգ լիճ սըրտես.
Ամպ մը եղա այդ ձորին վրա, և լացի՜։

Կը տեսնեմ, հո՞ն, վարը, կանցնին։ Աչքերուս
20 Անձրևին տակ այս ի՜նչ պատկեր ես բացի․
Մեղքերըս են. կ՛հանեմ հոգվույս ձորեն դուրս։
Կանցնին, կանցնին, շարան շարան. լուռ թափոր։
Սև քողերու մեջ կիներ են կաթներես,