Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Այս էջը սրբագրված է

Դանդաղ քայլով, նայվածքնին վար, քամակոր,
25 Կը դողան, լուռ, վրանին կաթող արցունքես։

Ի՜նչ երկար շարք, լայն սարսուռով մը ծալծալ,
Հեռուեն եկող ալիքներուս պես հևքոտ.
Ալիքին պես կերթան փըշրիլ իրենք ալ․
Ո՞ւր, ո՞ւր փըշրիլ․ ժայռին դեմ անծանոթ,
30 Մեղքն որ դևեն և դըրախտեն մեզ եկավ՝
(Գովվա՜ծ պարտեզ, որուն պըտուղը տեսա՜նք)
Մեղքն՝ որուն իբր օրորան մարդըս եղավ՝
Իր գերեզմանն ով պիտ ըլլա.․․

Վայրահակ

35 Եվ լուռ, սա ո՞վ է որ կերթա, խոլահած.
Թափորին միշտ առջևեն, ո՞վ.— ան կույս մէ,
Գըլխուն՝ սև քող, ձեռքին մեջ մոմ մը, մարա՜ծ,
Ուրկե առանց թոցի միշտ ծուխ մը կելլ՝
Կըսկըծցնելով իր խոթ աչքերն ողբագին․
40 Կը ծըփա դեմքը մազերուն տակ ծըփուն
Ամբողջ մարմնեն դուրս կու գա հոտն արցունքին․
Կույր է և խուլ․ Հուսահատություն է անունն։
Եվ այդ կույրին ետևեն է՝ որ բոլոր
Թափորը հետք հետք կերթա, ողջ աչքով։
45 Կիներ, հրեշներ ու դևեր են ահավոր․
Կ՛անցնի՜ն, իրենց ձևին ներքև կըրելով
Մեղքի ոգին։ Ուրիշ աղջկունք դեռ ահա,
Մերկ կուրծքերով և աչքերով շամբուշի,
Որոնց տվի զոհ՝ սիրտս Աստըղկի բագնին վրա,
50 Որոնց համար իրկունն ողջույնըս լըսի։
Մեկն ինձ անո՜ւր ըրավ թևերն հըմայուն,
Վըզիս համար՝ մանյակ, հոգվույս՝ կուռ շըղթա․
Մյուսը շըրջեց իր բերանն իմ շըրթներուն,
Զերդ բաժակին՝ գինվո սափոր մը ոսկյա․
55 Անոր պատկերն իր աչքերեն կախարդված