Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Այս էջը սրբագրված է

Ահա թափորն ալ լըմընցավ, և շիթ շիթ
Արցունքս իջավ այդ հրեշներուն թուխ ճակտին
Ինչպես մոմերն, հալած, իբրև լույծ մարգրիտ,
Սև դագաղի մը վրա լըռիկ կը կաթին։
95 Հոգվույս ձորին մեջ լըռությունն (իմ բարի
Այդ սիրուհիս՝ որ բերնին մեջ չունի բնավ
Լեզու՝ խոսքի, այլ լոկ շըրթունք համբույրի)
Միապաղա՜ղ, իր լայն բիբերը բացավ։

Հոն հիմա հողն է բեղնավոր։ Կոշտերուն
100 Ներքև ապրիլը մայիս մ՛հոն կը ծածկե.
Փուշին տակ վարդը կը սպասե շողալուն
Ճառագայթի մ՛որ բընության տաք երակն է,
Եվ վաղը այդ ճառագայթովն Հիսուսին՝
Պիտի փոխվի այս Սոդոմ հոգիս՝ դըրախտ պերճ
105 Եվ Վաղն ինծի պիտ՝ դառնան ա՜ստղ, լուսին,
Իրենց Աստվածը գըտնելու սըրտիս մեջ...

21 նոյեմբերի, 1904