Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Այս էջը սրբագրված է

Անոնք էին օվասիսներն հոգեգրավ
Իր անապատ կյանքին. քալե՜ց ու հասավ։

25 Հոն խաղաղ կյանք, երջանկություն գըտավ ան,
Կար կույս մը գիրգ շըրթունքներն իր խընկաման
Համբույրներու․ հոն վերքերեն իր՝ վարդեր
Բողբոջեցան, և քըրտինքեն դափնիներ...