Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Այս էջը սրբագրված է

75 Ո՜հ, գոնե մի՛ լրմընցըներ այդ ամենք՝
Որ ուրիշ ալ չըլլա թընես բաժին քեզ։

Արդեն կը զգամ. կը խառնակին իմ աչքին՝
Ներդաշնակված կապն իրերուն մութ, և ջինջ
Սըրտիս վրրա փըլատակներ կը սըփռին․
80 Կարծես Բնությունն ինձ կը դառնա ցուրտ Ոչինչ։

Իսկ դու ինձ չե՛ս ուզեր լըսել․ ի՛նչ, այնքա՜ն
Արշալույսին պիտ չը տամ փոխը ժըպտին.
Դեռաբուսիկ այս հասակիս խընդության
Օրենքին դեմ. պիտ մեղանչե՞մ տակավին։

85 Է՞ր կը խըլես ապագայիս կայծը վառ
Եվ բոցերու ճարա՜կ կ՝ընես իմ ներկան։
Անտառին մեջ չը մընաց ե՛րգ ինձ համար.
Ամեն բան դեպ գերեզմանն ե՜րբ փախան։


Զ


Պիտի վայրկյա՜ն մը չապրեի քեզի հետ
90 Հեգ սիրտըս այդ թաթերեդ դուրս կորզելով.
Եվ իմ ձեռքով պիտ ընեի կյանքս անհետ,
Թեպետև ես չըստեղծեցի իմ ձեռքով։

Պիտ չապրե ի, եթե ինծի չըսեին
Անոնք՝ որոնք ունին տարվո խորշոմներ,
95 Ու շա՜տ գիտեն, և ձըգելով ետևնին
Արշալույսներ՝ կերթան վըհի մ՝ալեհեր․

— «Ճակտին վըրա, ակոսներուն մեջ վըշտի՝
Կը ցանվի սերմն իտեալին սեփական․
Օր մ՛ այն հոգին՝ որ ցավերով կը տվայտիք
100 Պիտ դառնա վարդը Անհունին խընդության»։