Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Այս էջը սրբագրված է

9. ՎԻԺԱԾԸ


Առանց շունչի վըտիտ սիրտ,
Առանց ժըպտի սև ծաղիկ,
Արյուններու մեջ, խեղդած,
Կը ծընանի։ Չի լար է
5 Լուռ և տըձև, ուղխեն ափ
նետված քուրջի մէ նըման։
Թըշվա՜ռ էակ, երբեք իր
Աչքին մեջ՝ բիբ, կուրծքին՝ իղձ
Չը թըրթըռաց, կույր հույսիս
10 Նըման եղավ, զոր հոգիս
Իր վըհեն դուրս կը նետե՝
Դիակ մըլլալուն համար սոսկ։

Ծընա՜ծ մեռել. ո՛հ, իզուր
Մայրդ համբույրով ըսպասեց
15 Շըրթունքներուդ վարդերուն.
Անոնք թոռմած դուրս եկան,
Իզուր հյուսեց երգերով
Շապիկը սուրբ կընունքիդ.
Ան քու պատանքըդ եղավ:
20 Ինչո՞ւ, ըսե, (թող քեզի
Մոր մը ծարավը սիրո
Լեզու հանե) մեր կյանքին
Այսպես ինչո՞ւ փութացիր,
Դեռ սաղմըդ լավ չանցուցած
25 Իրեն սուրբ քաղցն իննամսյա
Ծընող մարմնեն, արյունեն,