Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Այս էջը սրբագրված է

Սերն է [ջլատեր, հանձներ] կապեր զինքն այդ
Մահվան ճամբորդին,
Եվ Սերն է խիստ զորավոր, ան կըրնա
20 Կայծը մոխրին, ողջը՝ դիակին,
[Միացնել] Պ՛իրկ նետել։


4


Ով [սուրբ] համբույր, դու
[Քողն էիր] Արցունք մ՛ Էիր շըրթունքի,
[Նոճիներու հյութով ըզքեզ] Խոցված սըրտի արյունով քեզ
սընուցի
25 [Հեզ մեծցուցի] Եվ դամբանի մը լապտերին
Մըրուրով
Քեզ մեծցուցին [հըծծյունները] հեծհեծանքներն ուռիին։


5


Շըրթունքներուս դալուկին մեջ
Քու թափուր ձըգած տեղդ, ո՛հ,
30 Դեռ կը սարսռա, սարսուռն այդ
Ցունցն է հոգվույս, որ իր թըռիչներ
Կամփոփեր,
Ցունցն է հոգվույն, որ իր թըռիչներ
Կը բանար։


6


35 [Ով շոգիացումն] [հոգվույս] [զգացումիս] հիմա ի՞նչ
[Կընես] Ո՜վ անկեղծիակ ցայտումն իմին սերերուս,
Երջանիկ ես. բարեկամի մը մեռած
Հյուլեներուն մեջտեղ կ՝ապրիս դու. կը հոսեցնե
[Այն ես] Իր հիշատակն հոգվույս դատարկ վըհին
40 Մեջ [իր հիշատակ]
[Իմ մյուս հազար համբյուրներու մեջ են հին] Ուրիշ հազար
համբույրներու մեջեն չեմ հիշեր,
[Որոնք] Անոնք հիմա սըրտերու մեջ կը հանգչին,
[Ամենաշատ քեզ կը խորհիմ, քաղցր համբույր] Ես ըզքեզ Է,
որ կը խորհիմ միմիայն,
Զի, անձնըվեր, դու գերեզման դրվեցար։


ՄԿ


6 Քեզ սընույց կոծն ուռիներուն [մըշտախռով] հողմախռով։


№ 6


2 [Սիրտս դիակի սարսուռը նախ չը տեսավ] Սիրտս անտեսեց
նախ սարսուռն այդ դիակին։