Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Այս էջը սրբագրված է

Ւնչո՞ւ համար, կոկո՜ն հունձք,
Դեպ օրոցքի մըշտապեն
Գերեզմանի մեջ ինկար։
30 Քեզ ո՞ր ծաղիկը դյութեց
Դուրսը, հոս տեղ. և կամ ո՞ր
Թիթեռնիկին ետևե
Դու վազվըզել ուզեցիր...

Ո՜վ տառապանք. ձեզ համար
35 (Ըստեպ) ձեզի համար է
Վիժումն, աղքա՜տ Հըղիներ,
Քաղցածության, տաժանքի
Սայլին լըծվա՜ծ Հըղիներ։
Անոթության ժանիքեն
40 Ցորչափ ձեր կուրծքը մաշի,
Պիտ՝ չունենաք դուք արյուն
Արյան համար, միս՝ մըսի.
Ցորչափ ըլլաք հազար ծանր
Աշխատության սահմանված՝
45 Սեռի բընազդն, առնական
Համբույրը ձեզ չարիք է.
Ձեր արգանդները մեյ մեկ
Գերեզմաններ պիտ՝ ըլլան։
Մինչդեռ կաթով մը վատուժ
50 Ամսե ամիս, շիթ առ շիթ,
Կը լեցվին ձեր ըստինքներ․
Մինչ անգիտակ կը ժըպտիք,
Երազի մեջ, մանկական
Սև աչքերու, շըրթներու
55 (Խոսուն վարդեր) և անոնց
Սոխակն հաղթող կակազին,
Խորը, ձեր մեջ, — լուռ ոճիր —
Սև Մահն էակ մը, անձայն,
Ձեր աղիքով կը խեղդե։