Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375

Այս էջը սրբագրված է

Մեր տառապանքը կը տեսնե՜ս, կը կըշռե՜ս
Քու ափիդ մեջ <1 անընք.> հոգեբուխ:
Մեր արցունքի մեկ շիթեն
Բավ է կոտրեն գահույքներու շեմին վրա,
Ծունկերը մեր ըստրուկի:
Բավ է սուրեր մեր արգանդին մեջ [պատռեն] ճեղքեն
Լուսամաշկերն արշալույսի սաղմերուն
Խըլե մեր միսն ու լիսեռներն յուղոտե
Մ՜եր շիրմաքարն [շղթայnվ այսպես] ու երթանք այսպես
շիրիմ
Բա՛վ է, բա՛վ է ամբողջ կյանքին մեջ կըրենք
[Մեր ուսերուն] Ուսերնուս վրզ կոշկոնված:
Ա՜լ վրեժի ժամը հասավ,
Ըմբոստության ամպրոպահունչ ժամն հասավ:
[Դու մեզ Աստված, դու տիրամայր] Ամբողջ հոգիդ զարկ
առ զարկ,
Թո՛ղ գըլթե մեր երակներուն մեջ [համակ] ընդմիշտ
Շահագործված ոսոխեն:
Դու մեզ Աստված, դու Տիրամա՛յր, իշի՛ր վեհ
Պատվանդանեդ և [մեր մեջ, մեր մեջ միայն] Բընակե մերին
մեջ:
[Պայատներու և բանտերու կործանած] Պիտ՛ կործանենք
ապարանքներ և բանտեր
[Քարերով քու պիտի մեհյանըդ կանգնենք] Եվ
քառակույս սալքարերովն իրենց հաղթ
Քեզի մեհյան պիտի կանգնենք [վիթխարի] և Բագին:
Պիտի ելլեն զոհերն իրենց փոսերեն՝
երզեն երգեր ատելութեան ու խըմեն
Սափորը լի բըռնակալի մարյունով՝
Զոր պիտի մենք զետեղենք
[Իբրև նվեր իրենը Աստծու ըստվերին] Դամբաններուն
քարին վրսւ:
Իջի՜ր մեր մեջ, իջի՛ր մեր մեջ [աչքերդ այդ] որքան դու
Գեղեցիկ ես և որքան ա՛լ ահռելի,
Արդար աչքերըդ կըսպաննեն և ձեռքերդ
Միշտ պատրաստ են սերմանելու արյան մեջ ՝
Հունտերը նոր կյանքերու:
Թող որ ծըծեն մեր մանուկներն անոթի,
Ըստինքներեդ հոյակապ,
Կաթիդ վրեժն և մխիթարանքը վրեժին:
Օ, ըրե միշտ, Նեմեսիս,
Վահան լանջքիդ մարմարե