Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Այս էջը սրբագրված է

10. ՄՈԻՐԱՑԻԿԸ


Միաչյա է. անդամալույծ՝ մեջքեն վար.
Դեղնություն միր նիհար մարմինն է ծածկած.
Իր խորթ կյանքին աշնանը մեջ կապրի հար,
Մինչդեռ անցքին գարուն մըն ալ չէ ձըգած։

5 Մեզերո՜ւ շող, հիվանդ ծաղի՜կ եղտյուրի,
Մարդկության մեջ՝ ըստվե՜ր ձըգված մեր ճակտին։
Միայնակ է. վըրայեն այս աշխարհի
Բան մը չառավ, պիտի չը տա բան մալ սին։

Երգեոնիկ մէ միայն՝ իր մեծ հարստությունն՝
10 Զոր, պատի մտակ, մորն օրհասին նեղ ատեն՝
Անոր ձեռքեն քաշեց հանեց շըլմորուն,
Ահաբեկած՝ անտեր կյանքին ապրուստեն։

Ո՞վ պիտի այդ գործիքն անոր զըլանար,
Պակսած աչքին տեղ այդ երկրորդ աչքն հընչող՝
15 Զոր տըվավ Տերն, որպեսզի ան թափե վար՝
Գոց բըբին տակ ժողվված արցունքը ճընշող։

Այդ երգեոնիկը շատ հին է. գիտե ան
Հիվանդ, տըխեղծ սերունդներու պատմությունն.
Հին արցունքներ չորցած են վրան, որք եղան
20 Պահարաններն իր նըվագած վըշտերուն։

Բաբախուն կուրծք մհոն կընե միշտ ելևէջ
Ուրախ շեշտ մ՛ իսկ եկած չէ իր հևքին քով.