Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/384

Այս էջը սրբագրված է

Հըսկա քաղքին բեկորներուն վրա հըսկա
Կը բարձրանամ, [Մինավոր] Միայնակ եմ. կը բավե
Իբրև [ինձի սերտ ընկեր] ընկեր ականջիս
[Երգը] Սույլն հովին, որ փլուզներու ճեղքին մեջ
Կերգե, կու լա [իբրև լեզու մթըրթըռու]
լեզուն մ՛իբրև մընացած
[Լաստիվերտցիեն մընացած] Լաստիվերտցի գուսանեն,
Կելլամ քարի մը վըրա։

Հըսկա քաղքին [բեկորներուն] աճյուններուն մեջ հըսկա
Կհառաջանամ. գերեզմըննո՜ց, օրորա՛ն,
Ուր կը [փըթթի] փըտի
Գերեզմընն՜ոց, օրորա՜ն
[Ուր կը օրպտի, հոն կը փըտի] Անցյալի շիրմին քով
[Գերեզմաննոց օրորան]
[Շիրիմ օրոցք]
Գերեզմաննոց, օրորան
[Ուր անցյալին պատմության] [Ուր անցյալին մեջ]
Գերեզմաննո՛ց, օրորա՜ն
Ո՛ր [ներկային ներքև գըրկած մեկըզմեկ] Ոտքերուս առջև
գըրկըված, կը մըտի
Անցյալը տեր և կուռճանա ապագան,
[Ուր պապուս հաղթ ծնկին վրա բարձրաբերձ]
Որտեղ Խորհուրդը կանգնած
Պապուս ծունկին՝ [թոռը անոր կը հրավիրե] զիս թոռն
անոր կը հրավիրե։
[Մըտնանք, մըտնանք քաղաքը հըսկա
Հըսկայական աճյունի]
Ըլլա լացի կամ համբույրի
Մըռընչելու համար ըլլա, о՛ն, մըտնենք,
Մըտնենք քաղաքը հըսկա, հըսկա աճյունի
Մըտնենր [ջերմին մեջ] շիրիմն հայության։
[Ողջույն Անի, ո՛վ պերճ շիրիմ հայության]
[Ո՛վ սարսափ, ո՛վ մեծ մեռել թանած] Ողջույն Անի,
ողջույն մայր
[Ողջույն երեք]

Ինը դարերն են, որ աչքիս կը բացվին,
Ինն ակռաներն իրենց մըխացած կուրծքին մեջ,
Այդ քաղաքին լըռության
Հոն կուլա բուն, հոն, որ արծիվն [երբեմն] ատենով