Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Այս էջը սրբագրված է

Բուռ մը արցունք նետած է Տերն անոր մեջ
Մակընթացման, տեղատվության ծըփանքով։

25 Փողոցին մեջ երգը կերթա դարձդարձիկ,
Ճամբուն ծայրեն մինչև տունի մը ետև,
Չը մընալով շատ հեղ անկե կըտոր միսկ՝
Գիրգ լանջերու մեկ ժանյակի մալ ներքև։

Այդ երգեոնիկն իր մէ որ մեզ կը խոսի՝
30 Բյուր ցավի բյուր լեզու ժողված իր բերան.
Կը բանա ա՛յն կյանքերուն քողը մեզի՝
Որոնք մեր կույր ոտքերուն տակ կը վըխտան։

Ահա՛․

Վիհ մութ, զազրատեսիլ, ահռելի,
35 Ժըխոր զեռուն, իրարու վրա, կարևեր,
Զերդ խըռնըված պոլիպոտներ քըստմնելի,
Տըժգույն դեմքեր, տըժգույն աչքեր, անդամներ։

Հառաչանքներ՝ հանդիպած պինդ սըրտերու՝
Ինչպես ծովուն թույլ ծըփանքները ժայռին.
40 Ելլող սրունքներ՝ սառին վրա մո՛տ հալելու,
Ինկող գանկեր՝ խորն ըստվերին ու գայռին։

Տապըլտըկող ուսեր՝ որոնք կը հըրեն
Մերին գոց դուռն՝ որուն բըռնած ենք նիգեր.
Սև փըրփուրներ՝ նետված թյուրակն ալիքեն՝
45 Որք կը ցընդին մեր ոտքին տակ. չե՜նք տեսներ.

Դողդո՜ջ քալլեր՝ մերին քայլին ետևեն՝
Որուն ճամբան իրենց ճամբա է միայն․
Տըմույն այտեր՝ չը բոսորած արևեն.
Իրաններ ցուրտ՝ սարսուռներու գերեզման։