Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/395

Այս էջը սրբագրված է

[Միայն խորեն, ուր կեդրոնն է] [Կու գա աղմուկը]
[Սովորական կու գան ձայները [հավեր] միայն] [Կը լըսվին
թոնրատունեն] [Սովորական ձայները լոկ հարատև]
Սովորական ձայները լոկ կը լըսվին
[Կը լըսվեէն] թոնրատունեն՝ ուր [ո՛վ սարսափ] սարսուռով
մոտեցա,
[Մըտա հոն...] [ներսն եղբայրս... ո՜վ [հեգ] թշվառ տուն]
Ու մտա ներս... Ո՜վ խեղճ տուն,
Լավ էր դու բանտ [կամ գերեզման] և կամ շիրիմ ըլլայիր,
[Հողըդ ոսկոր փըտեցներ և] Այդ հողդ ոսկոր փըտեցներ
սյուներուդ
79—82 [Լավ Էր սյուներըդ [քու քարերդ այդ մի առ մի] խորտակված
հավերու խողն ըլլային, [ալիքներու] ծովու հորձքին
խաղալիք]
Լավ էր ըզքեզ կազմող մե՛ն մի [կըղմինդր] կրաքար
[Ծովեզերքին] Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր,
Քան թե թշվառ երդիքիդ տակ [ուռճանար] անպաշտպան]
ծածկեիր
[Հայ շինական] Մարած Օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի՝
84—85 Բայց թե հաճախ պատրաստել
Գերեզմաններ և իր թշվառ սերունդին.
86—87 Ես մըտա հոն։ Մեջտեղը տան, [մերկ ու բաց] այն խոնավ
88-95 [Պատերուն գորշ մթնշաղին մեջ տեսա] [Մթընշաղով ես
տեսա մարդու դիակ մէր պառկած] Ըստվերին տակ
երիտասարդ մտեսա
[Կըռնակի վրա երիտասարդ մ՛Էր պառկած] [Դիակ մը հին ու
եղծ] Կըռնակի վրա, [բիբերը բաց] դեմքը ճերմակ
կը հառեր
Լուսամուտին՝ [Երդիքին վրա լայնաբար] ուրկե՝ [մինչ
հըզոր] [կ՝ելնեին ճակատին] երդին վրա բուսած
[Երդիքին վրա բուսած ոստերն ոլոռի] [Կ՝իջնե ոլոռն երդիքին
վրա ընձյուղած] [Ոլոռը վար մինչ իր ճակտին] [կը
կախվեր] [կը հասներ] ճյուղ մը ոլոռի մինչև. ճակտին
[կ՝երկարեր] [կը կախվեր] կերկըննար.
[Դիակ մ՝էր հին և կիսաեղծ կուրծքին վրա] [Լայն վերք
մը կար և կիսաբաց ձեռքին մեջ] [Մերկ կուրծքին
վրա դեռ մատղաշ] Երիտասարդ կուրծքին վրա
[Լայն վերք մը կար] [Խոր, և] [կիսաբաց] Կար վերք մը
խոր, և թերաքամ [ձեռքին] ափին մեջ
Դաշյուն մը նույն իր արյան մեջ ժանգոտած.
98—100 [Սև մազերն իր [ետ նետված] տարածուն
Գետին կըպած էին արյան մեջ մածնվող]