Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/398

Այս էջը սրբագրված է

№ 21


1—3 Պատերազմ է հըռչակված։ Թընդանոթի [մ՛որ հոսուն] մը
պողպատ
[Երկաթե] Ծանըր սայլին լըծեր են թիապարտներ մերկիրան.
Պըղընձե բեռը պետք է մինչև գագաթը տանին
4—5 Սա դիմացի [առապար] խրոխտ լերան՝ [որ գըլուխը մեխած]
որ իր գըլուխն է մըխըրճեր
[Խորն արևոտ] Կապույտին մեջ արևոտ՝ ինչպես հալած կապարի։
7—10 Սեպերեն վար սահեցան [իրենց պճեղներն կրկնաճիղ] պճեղներն
անոնց կրկնաճիղ.
Ծալլըվեցան ուժասպառ և դողդոջուն ծունկերնին,
[Անոնց երբուծ] Կամ թե երբուծը անոնց հանկարծակի
[ծաթեցավ] պայթեցավ
[Մերթ զըսպըված հևքերնեն թոքերուն մեջ բոցաշունչ]
Թոքերուն մեջ տապահեղձ զըսպըված բուռըն հևքեն:
13 Ետևեն [դուժ] բիրտ զինվորներ կը մտրակեն անխընա
16 Այսօր թուխ է [միշտ հրամերձ պղինձ հնոցի մհանգունակ]
իբրև պղինձ հընոցի մը միշտ հըրամերձ։
19 Քրտինքի շիթ մը մարգրիտ ողնաշարնեն վար [հոսող]
սահող...
22 Եվ ուսերնեն վար մինչև պորտերն անոնց [խըղճալի] սողալով.
24 Եվ թողված հետքը [աղամաղ] կապույտ, կաղապարով [սողնաձև]
ծուռումուռ,
26—27 [Դե՛հ, դեպի վեր] Հոլա՛, վե՜ր, վե՝ր․ Ու պարանը [հաստատ,
անճոռնի] անճոռնի, հաստաբեստ,
Մարմիններնին կը պըրկե, միսերնուն մեջ կը թաղվի.
30 Դեմքերուն վրա՝ [սըփռված] թափված են խառնափընթոր
մազերնին
34 Ահեղահունչ կըլլա նվագն աշխատանքին այդ դաժան։
36—38 Արյունը տաք, սուրբ գինին մարտիրոսված այդ ուժին,
Որով ամըողջ կարբեն ամուլ լերան ճերմակ հողն
Ուրտեղ նույնիսկ չի գըտներ [ծածկասեր] մենասեր օձը
սընունդ,
40—42 [Ահավասիկ] Եվ կատաղի վերելքեն՝ [և խելահեղ վերելքենJ
անոնց ոտքի տակ լայնշի
[Լայնատարած ոտքին տակ անոնց յայնկույս կը փըրթին]
Հանկարծակի կը փըրթին լայնափեռեկ ճեղքվածքով
Ժայռեն [արտվիլ] մեծղի կըտորներ և ձորին մեջ թավալող