Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Այս էջը սրբագրված է

50 Աչքե՜ր որ լոկ, (Գըթածը մերթ մոռնալով),
Իրկունն, ձեռքին մեր կը սպասեն դողդղագին՝
Թե պիտ՝ արդյոք արձանագրե՞նք գըթալով՝
«Վաղը» իրենց տետրակին մեջ ապրուստին։

Օրոցքներ սոսկ շիրմի համար խավարչտին.
55 Առանց բոցի և համբույրի մը սերեր,
Որոնք իրենց դեռ սաղմին մեջ կը մեռնին՝
Ինչպես չելած դեռ կոկոն են՝ ծաղիկներ։

Անդամներ գոս, պակաս գըրված, և կամ ծուռ,
Ցամքած սըրտեր՝ որոնք վախեն ժանտ Մահվան՝
60 Նույնիսկ տըղմի մեջ կը պահեն թաքթաքուր՝
Մեկտեղ իրենց ներկային՝ կույր ապագան։

Կուրծքեր՝ վարքով և արյունով պատարուն,
Հազիվ ծընած՝ փոշի դարձած երագներ,
Եվ արցունքներ հևքով մինկած քուրջերու.
65 Նըվաղումներ, կոծեր, դողեր, օրհասնե՜ր.

Ահ, այս ամենն ոտքերեն մեր վեր կելլա,
Եվ, վարանոտ ու դողդոջուն, ճիշտ նըման
Քայլը դնողի մը անհաստատ ճյուղի վրա,
Կը ծեծե սնարը մեր նընջող Գըթության։