Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Այս էջը սրբագրված է

11. ՄԵՌԱԾԻՆ ՀԱՄԲՈԻՅՐ ՄԸ


Համբուրեցի։ Մըտերմությամբ սիրահեղց,
Սիրտս անտեսեց նախ սարսուռն այդ դիակին։
Կը պատվեր ան. հոգիս մեծ փերթ մը ուզեց
Իրմե հանձնել մահվան այդ սև թըռչանքին։

5 Այդ համբույրն արդ կը ճամբորդե ու կանցնի
Գերեզմանին մեջեն, մեջեն սևության.
Մեռած ճակտի մը վրա սիրտ մէ կենդանի.
Ծաղիկ՝ նետված ցուրտ մարմարին շիրմական։

Եվ կը դողա՜ փաթթըված այդ ճակտին վրա։
10 Զինք մահվան այդ ճամբորդին՝ Սերն է հանձներ,
Եվ Սերն է խիստ, խիստ զորավոր. ան կըրնա
Կայծը՝ մոխրին, ողջը՝ դիակին միացնել։

Ո՜վ համբույր, դու արցունք մէիր շըրթունքի.
Քեզ հըղացա խոցված սըրտի արյունով,
15 Եվ դամբանի ջահին մրուրովը սուգի.
Քեզ սընույց կոծն ուռիներուն հողմախռով։

Երբ սիրելի Մեռնողն հևքոտ իր հոգվույն
Թռիչները, լուռ, կը տարածեր դեպ երկին,
Մինչ իմիններս անոր դեմքին դեղնագույն
20 Կամփոփվեին ծընար դու այն վայրկենին...

Ո՜վ սերերուս ցայտումն անկեղծ և անանց,
Գիտես այլես ապրիլ նույնիսկ կյանքե՜ վերջ...