Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/418

Այս էջը սրբագրված է

22—25 Ըստվերը վըրադ կը տարածե լայնորեն
Անոր նըման, որ մութին մեջ, ձեռքին տակ
Կը զգա լույծ բան մ՛ ու կը դողա երկյուղեն
Կոնտոլի այդ քաղաքն, ալյաց երեսին
27 Արյուն թագի մը, ծըվենն գունատ, հին,
29—30 Դու ներշնչված, ան այդ թագին ծըվենեն՝
ժողվեցիր ծվենքը Աշխարհիդ խույրերուն՝
32 Եվ ծայրերեն մացառներու չոր կառչուն:
37—38 Քողեն մութի, մոռացոնքի, լըռության
Հանեցիր մեր ցըրված թերթերն դափնիի,
40—41-րդ Մինչ դու թաղված այդ քաղքին մեջ լըռության՝
տողերի միջև Մըտքով սուզար խորը՝ երկրիդ ժխորին,
Զորավարի մ՛պես՝ որուն շա՜տ հեղ կըլլան
Իր մարտի դաշտն անդորրությունքը քունին։
Կախարդական գավազանով Չուղղեցիր՝
Ճըգնաժամին սա օրերուն մեջ գըծուծ,
Մեր վըհասույզ քայլը ճամբա մլուսալիր,
Վըսեմ պարտքի մառած վսեմ ուղեցույց:
49—53 Արծի՛վ, որ մութ ամպերն հրեղեն բիբերով
Խորտակեցիր, գաղտնյաց սառեր հայեցան.
Արծի՜վ, որ մեր հողին հուժկու թևերով
Վեր վերցուցիր. լափեցիր մեր ապագան։
Դու հայլի մ՛ես՝ ուրտեղ ամեն մարդ կըրնա
59 Արշալույսն ես՝ որ կելլե դեպ օվկիանեն,
78 Երբ ճամբորդ մ՛նայ դրախտի Երկրեդ անջատյալ
81 Օ՛հ, շուտ ըրե, դեռ պետք ունի հայը քեզ.
84—85 Ե՜վ հայն, որ լուռ կը սայթաքե մոլեգին։
Օ՛ն, շուտ ըրե, տե՛ս կը սպասենք տըխրունակ.
87—88 Լամարդինի բալասանեն մի կայլակ
Կամ սիրո ցոլք մը Հյուկոյի սիրտեն հեզ։
91 Միթե սափորը դատարկված վարդ—ջըրին


№ 13, ՓԱ, Բազմավեպ


56 Զինվոր երբեմն, երբեմըն մոգ, մերթ Սոկրատ։
77 Օր մը, թերևս, նույնիսկ քունե՜դ ալ զարթնուս
80 Օր մը, թերևս, զարթնուս նույնիսկ քունեդ ալ։
80—81-րդ Թովիչ հանգի՜ստ՝ կըղզյակի վրա լըռավետ,
տողերի միջև Թովիչ հանգիստ՝ ծովի մը մեջ հեծումի...
Կարծես հիմա պիտ՝ ելլե երգ մը շիրմեդ,
Եվ սըրբազան այս գլուխեդ օրենք մի
<5> Սընարիդ վերև կը դողդըղա բնությունն