Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/429

Այս էջը սրբագրված է

Այն ամենքն որ հեղգ, դեռ կը հորանջեն.
Նըման սարսուռով մանտառեն կանցնի.
35 Օդին մեջ ոսկի փոշի մը [կը ցանե] տեղա,
37—38 Եվ սըրտունքներեն, կոնղեզներեն վեր
Կը մղե մընչուն ալիք մավիշի.
Կը ճեղքե պըտկունքն ու կեղևը գոս,
[Ոստերուն] ճյուղերուն մանրիկ ծիլեր վառելով.
Եվ կը տաքցընե, կը ծաղկազարդն
Ըստեղծելով ճոխ վերածնություն
Կը լայննա՜ կապույտն. ամպերը [ըսպիտակ] ճերմակ,
Ճերմակ ուղտերու կարվանի մպես
Կը փախչին քայլով ծանր ու դանդաղ
Ու ան գոհ իր այս ըստեղծումով պերճ
Օդը կը լեցնե ծիծեռնակներով,
Երգիչ մոգերն իր նոխ արարչության։
50—53 Մեծ վարդ մ՚անդրանիկս ամեն վարդերուն
Կերթար, անցնելով կանանչ ափերեն,
Պայծառ դուրերու հոն վարը ծաղկած
Նըշենվո շուքին ներքև երազող:


24. (Էջ 157)


Ազդակ


23 Եվ հին գինին պըղպըջուն՝ որ միշտ զըվարթ կը նայի


№ 29


1 [Ընկե՜ր, հազար քղամիդդ և ցուպն առիր ճամբորդի] Ահա
քղամիդդ ըզգեցար և ճամբորդի ցուպդ առիր.
4 [Համբուրես հարսդ իր քնքուշ, արտասվաթոր] [Եվ համբուրես
պիտի հարսդ իր հավատարիմ նարոտեն] Պիտ
համբուրես հարսնացող քույրըդ իր անեղծ նարոտեն։
6—18 [Սիրտ մը ունիմ կապելու այդ ոտքերուդ] Հայրենակոխ ոտքերուդ
կապելու սիրտ մը ունիմ.
Ճամբուդ վրա, Ալիսի [ափերուն] ջուրերուն մոտ այցելու,
Ուռինազարդ գյուղ մը կա [մտիր ան] նե՛րս մըտիր. ան գյուղն
Է իմ։
[Տըղեկ մ՝ուշիմ աչքերով] [Բոբիկ տըղա մը աշխույժ] [Աշխույժ]
Ուշիմ տղա մը բոպիկ, առաջնորդե պիտի քեզ
Տունս հայրենի՝ [որուն դրան քովեն առուն կը հոսի] շինված
ջինջ զով առվակի մ՛ եզերքին,
[Կը հոսի անոր առջևեն փոքրիկ առու մը] Որուն քիվին կը
մընչեն աղավնիներ տարփակեզ,
[Եվ խնկավետ կակաչներ շուրջն անոր] [Եվ շուրջն անոր