Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Այս էջը սրբագրված է

12. ՀԱՎԵՐԺՈԻԹՅԱՆ ՍԵՄԻՆ


Գերեզման մէր, լերան ոտքին, գետին մոտ․
Թափառական քայլերըս զայն գըտան հոտ,
      Երբ կերթայի երազուն,
Իրկունն, հագած արևին հուսկ շողը լալ
5 Սիրտըս հանձնած ծաղիկներուն և միտքս ալ․
      Փըթթելու մոտ աստղերուն։

Գերեզման մէր։ Խաշ մը անտաշ, քար մանխոս.
Քարն անանուն, և խաչըն ալ անքրիստոս,
      Հոն կը հըսկեն մենակյաց․
10 Մին զետեղված է ձեռքերով մըտերիմ,
Եվ մյուսն, երկու մասրի ճյուղեր, սև մազի մ՛
      Գիսակներովն հոն կապված։

Այս է բոլորն. ու ասոր հետ բընությունն
Որ կօրորե այդ քունն իբրև մայր մանքուն։
      15 Տերևներու սոսափներ,
Գետին ողբանքն ու խոշոր բիբը լուսնին
Մոռացությունն հոն կը սպաննեն. հոն երկինն
      Իր նայվածքներն է թափեր։

Ի՜նչ լավ է հոտ. կարծես թե դա՛շտն է՝ հըսկա
20 Ուխտավոր մ՛այդ գերեզմանին, զի տեսա
      Անմոռուկներ ինքնաբույս՝
Զոր կապած է բնական ոլոռ մը՝ խաչին,
Եվ համբուրող շըրթունքը բոց կակաչին
      Քարին ծըռած սիրահույզ։