Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/430

Այս էջը սրբագրված է

ամայի վառ կակայներ կը ծաղկին] [Եվ շուրջն անոր
կակաչներ անտարբեր] Եվ պատերուն երկայնքին վառ
կակաչներ կը ծաղկին։
[Մայրս գուցե դըրան առջև] [Դրան քով գուցե գըտնես
մայրս զբաղած կարկահի] Գուցե գըտնես դրան առջև
մայրս զբաղած կըկոցին,
Եվ քովը մեր ծեր կատուն [արեգակին] գաղջ արևին տակ
պառկած,
[Կամ փեթկընոցն ան գուցե մեղուներով կը զբաղի] Կամ
պարտեզն հոգ կը տանի ան մեղվաշատ փեթկնոցին,
[Որք սովրած են մեղր շինել անոր] Մեղր շինելու] իր սրտով
տաս տարվան] Օրինակ տալով իր սիրտն անկասկած։
[Ընկե՛ր, ըսե այդ կնոջն իր տարիքեն դողդոջուն] [Ըսե՛
կնոջն այդ իր վըշտին տակ ծըռած կես] [կնոջն]
կընկանն այդ դողդոջ, եղած [տառապանքեն]
արդեն մոխրագևս,
Որ [կու գա իր պանդուխտ տղեն՝ զոր ան երկար է լացեր]
իր պանդուխտ զավակե՜ն կու գաս՝ զոր ան [շատ լացավ] կը պաշտե,
20—28 [Եվ թոթվե այդ ճամբորդի հին վերարկու փշընկեց]
Ուղևորի քու այդ հին փոշոտ թիկնոցըդ թոթվե։
[Երբոր նըստիս] [Պիտի նըստիս] [Եվ նայե հոն] նըստե
կըլոր սեղանին առջև շատոնց ամայի...
[Մայրս քեզի պիտ բերե] Մայրս քեզի հրճվանքով պիտի
բերե [հաց ու թան] մածուն, հաց,
[Կամ գինիի բաժակին մեջը զվարթ կը նայի] [Եվ կամ հայրենի
գինին, որ զվարթորեն] Եվ կամ գինին տեղական՝
որ միշտ զվարթ կը նայի
Կանանչ կուժեն՝ [բոցթափ] [հրաբորբոք] [մեր հզոր]
մեջև խիստ արևուն տակ թըրծըված։
[Ճանապարհի տաժանքեն երբոր հոգիդ կազդուրվի] [Երբ լավ
մը ալ կազդուրվիս ճամբորդության տաժանքեն] Երբոր
[հոգով տաղտուկեն] ճամբուն տաժանքեն [կազդուրվիս
կողկոճանքեն ուղիի] բուժի հոգիդ հեղձուցիկ՝
Քակեն հանգույգն հուշերուդ [ինչպես ճամբորդը Հընդիկ}
նըման տերվիշ հընդիկին
Որ կը բանա վիպական գանձերու ծըրարն իր մեծղի
Եվ նամակն այս՝ զոր կու տամ, հանձնե մորս իմ թանկագին:
30—31 Զայն թող օծե իր աչքին [կաթող արցունքն] արտասուքովն
աղոթկեր.