Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 1 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Այս էջը սրբագրված է

25 Խոնարհեցա և հոգիս լի աղմուկով
Դատարկեցի մեռածին լուռ սնարին քով․
      Գյուղի գիշեր մը երբե՜ք
Ա՜յնքան լավ լի ծըծեր ղողանջը գանգին՝
Որքան ծըծեց մահվան այդ փոսը լըռին
      30 Հոգվույս ճիլերն հուսաբեկ։

Խոնարհեցա և կարծես ինձ հետ բոլոր
Բնությունը հոն խոնարհեցավ, ահավոր
      Ըստվերին մեջ ծընրադիր․
Եվ միացավ իրերուն սիրտը սըրտիս՝
35 Խիզախորեն ընկըղմելու համար զիս
      Խորհուրդին մեջ սևածիր։

Վար, վար։ Լըռե՜, ճըպուռ սյուքե՜ր, լըռեցե՜ք․
Դագաղին խորը չի հասնիր ձայնն երբեք․
      Գերեզմանին քարին տակ
40 Մայր — լըռությունն է բանտարկված։ Վար, վար, վար․
Կը կարկի գետն, աստղը կմարի, հով չի գար․
      Վի՜հ, մութին պես անհատակ։
Կը խարխափեն մըտքիս թևերն․ ո՞ւր է, ո՞ւր

Վախճանողին գացած ճամբան, ո՛հ, ի զուր
      45 Կը փընտըռեմ հոն, իմ շուրջ,
Անոր անունն ի՞նչ է, կամ ի՞նչ է անունն
Անդըրշիրմի Եղածին, ո՞ւր է Անհունն,
      Ու՞ր է Խորհուրդն. Աղջամուղջ։
Ո՜հ, դու ո՞վ ես, ո՜վ անծանոթ վախճանած։

50 Ի՞նչ սըգավոր քեզ կը բերե ուխտ կամ լաց
      Ո՞վ, ո՞վ ես դու որ ըրիր
Շիրիմըդ դուռ, քեզ դըռնապան գաղտնիքին․
Ու՞ր կյանք առիր, և կամ ո՞ր շողն, ո՞ր երկինն
      Այտդ ու շըրթունքդ երփնեց հիր։
55 Ռազմի՞կ մեղար՝ որ սիրուհվույն ծունկին վրա,